Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը, որին ներկա էր նաև աշխարհահռչակ երգիչը:
Բեմադրության սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գաղափարը ծնվել է շատ վաղուց։
«Երբ ես ծնվեցի՝ նա արդեն բեմում էր, Շառլը հրաշք է։ Նա երգերը հավերժ են։ Ուստի որոշեցինք նրա ծննդյան օրվա առթիվ նման բալետային ներկայացում բեմադրել։ Ընդգրկված են 12 երգեր: Բոլոր ընտրված երգերն ուղարկում էինք երգչին, նա էլ ասում էր՝ գոհ է, թե՝ ոչ: Իր հետ խորհրդակցել ենք ու համաձայնեցրել յուրաքանչյուր երգ ու սցենար»,-մանրամասնեց Ռուդոլֆ Խառատյանը։
Անի Կարապետյան


