▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրն այսօր նշում է 92 ամյակը

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է՝ 92 ամյակն, ինչ առիթով Հայաստանում կազմակերպվել է բացօթյա համերգ. այն կկայանա ժամը 20:00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը եւ Հայկ Պետրոսյանը: Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները:

Այս միջոցառման մեկնարկով կազմակերպիչները նպատակ ունեն ամեն տարի նշելու մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում:

Իսկ մենք, մեծ հայի ծննդյան օրվա առիթով ներկայացնում են նրա այս խոսքերը, որ լավագույնս են բնորոշում իրեն. 

«Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее