▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրի անսպասելի այցը՝ Ծիծեռնակաբերդ

a1plus.am-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնիե, Մեծ հայ Շառլ Ազնավուրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է: Հանդիսության բացման արարողությանը մասնակցելու եւ իր տեղը զբաղեցնելու համար նա անցավ ոչ թե հյուրերի համար նախատեսված վայրով, այլ մոտեցավ լրագրողների համար հատկացված «վրանային մեդիա կենտրոն»-ին: Անսպասելի այս քայլն իրարանցում առաջացրեց լրագրողների շրջանում: Շառլ Ազնավուրն առանց հարցերի պատասխանելու, լուռ անցավ օպերատորների խիտ բազմության միջից ու մոտեցավ հուշահամալիրի մոտ հյուրերի համար նախատեսված վայրին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее