Ա1+-ը գրում է.Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատներն այսօր դատախազության դիմաց նստացույց սկսեցին:
«Արդեն ծայրահեղ վիճակ է, իմ ամուսինը 4 օր է՝ հացադուլի մեջ է, նույնիսկ ճնշման դեղը ինչ է, նրան չեն տալիս: Ասում են՝ դու հացադուլի մեջ ես, մենք իրավունք չունենք»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:
Իսկ Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանն էլ ավելացնում է՝ ինը ամիս է, որ հստակ պատասխան չեն կարողանում ստանալ: «Մենք ուզում ենք, մեր տղաներին ազատեն, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: 3 ամիս էր ամուսնացած, որ իրեն ձերբակալել են անհիմն տեղը»։
Սարի թաղի 10 բնակիչներ մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Հարազատները պնդում են՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


