▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանը` «Երկրաշարժ» ֆիլմի և ապագա ծրագրերի մասին

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Սարգիս Գրիգորյանի հետ: 

Նախ խոսելով վերջերս մեծ էկրաններ բարձրացած Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմից, Սարգիսը ոչ միայն ամփոփել է տպավորությունները, այլև անդրադարձավ ֆիլմի պրեմիերային արված լուսանկարներից հետո տարածված քննադատություններին, որոնցում վատաբանել էին ներկաների ուրախ տրամադրությունը.

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ ինձ համար մեծ ուրախություն է, որ հայկական կինեմատոգրաֆիայում ծնվեց այս ֆիլմն ու արդեն ներկայացված է հանդիսատեսին: Մենք ունեցել ենք շատ տպավորիչ նկարահանման օրեր, քանի որ նկարահանում էինք մի ֆիլմ, որի իրական բովանդակությունը խորը հետք է թողել մեր բոլորի կյանքում»,- նշել է Սարգիսն ու շարունակել.

«Ինչ վերաբերում է քննադատություններին, պետք է ասեմ, որ ցավում եմ այսօր տիրող չարության համար: Այո, մենք պրեմիերային լայն ժպիտով նկարվում էինք, ու ոչ թե նրա համար, որ շատ ուրախ էինք, որ 1988-ին նման դեպք է տեղի ունեցել, այլ նրա համար, որ նման ֆիլմ է նկարվել, որով գալիք սերունդն էլ կտեղեկանա այդ արհավիրքի մասին: Գիտեք, զազրելի է, երբ մարդիկ ուղղակի սիրում են վատաբանել, չարախոսել, բայց ես չեմ էլ կենտրոնանում այլևս դրանց վրա: Այսօր ես հպարտ եմ, որ ունենք Սարիկ Անդրեասյանի նման ռեժիսոր, ով հանձն առավ նկարել այդ ֆիլմը` անկախ նրանից դա մարդկանց մի մասի հավանությանը արժանացավ, թե ոչ:

Վերջերս Սարգիս Գրիգորյանը կրկին նկարահանվել է ոչ պակաս կարևոր բովանդակություն ունեցող ֆիլմում.

«Հավանաբար 2017-ի սկզբին մեծ էկրաններ կբարձրանա կինոօպերատոր ու ռեժիսոր Շավարշ Վարդանյանի ֆիլմը, որն Արցախյան պատերազմի մասին է: Ինչպես շատերը գիտեն` 90-ականներին Շավարշ Վարդանյանը և նկարահանել, և կռվել է մարտի դաշտում, իսկ այսօր իր տեսածն ու ապրածը ֆիլմով է վերարտադրում: Այստեղ ես զինվորականի եմ մարմնավորում, հետաքրքիր կերպար է ստացվել»,-պատմել է Սարգիսն ու հավելեց, որ սպասվող ֆիլմի մասին մանրամասներ կխուսափի նշել՝ թողնելով դա ռեժիսորին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее