BlogNews.am-ը գրում է. Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Ռոզի Ավետիսովայի, Սարգիս Գրիգորյանի, Սուրեն Թումասյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Գնել Ուլիխանյանի, Գարիկ Չեպչյանի, Գուրգեն Սարգսյանի, Դավիթ Աֆրիկյանի, Էդգար Իգիթյանի, Արմեն Սողոյանի, Արտակ Այվազյանի, Արմեն Սարգսյանի, Բենիամին Ավետիսյանի, Հայկ Մանուկյանի, Նարեկ Աղաբաբյանի, Կարեն Հովհաննիսյանի, Իննա Խոջամիրյանի, Գուրգեն Անտոնյանի և Նոնա Տելոյանի մասնակցությամբ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը, նոյեմբերի 5-ից կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Ֆիլմը ներկայացնում է իրավիճակն առաջին գծում, նկարահանվում է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում է հետախույզի։ «Մենք բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք են անում։ Յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ինչ-որ նպաստ բերի իր երկրին։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ այնպիսի դեր, որ այս դժվարին իրավիճակում զինվորին հավասար ներկայացնել ու պրոպագանդել մեր բանակը։ Ինչու ոչ, ոգեշնչել երիտասարդին, որ կարևորը՝ հայրենիքի պաշտպանությունն է»,- ասաց Սարգիսը ու հավելեց, որ մեծ պարտավորությամբ ու հպարտությամբ է ստանձնել այս աշխատանքը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում