▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառը ցնցուղ նրանց համար, ովքեր ուրախությունից ցնցվում են, երբ իրանցիները սպառնում են Ադրբեջանը ոչնչացնել․ Արման Աբովյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մի քիչ սառը ցնցուղ բոլոր նրանց համար, ովքեր ուրախությունից ցնցվում են, երբ իրանցիները սպառնում են Ադրբեջանը ոչնչացնել։

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg


Նախ արձանագրենք մի կարևոր բան, Իրանի բոլոր գործողությունները միտված են միայն ու միայն Իրանի Իսլամական Հանրապետության շահերը սպասարկելուն, և սա ԲՆԱԿԱՆՈՆ Է (իհարկե, այս պարագայում իրավիճակը մեզ համար բավականին լավ հնարավորությունների պատուհան է բացում, սակայն միայն մեկ պայմանով, եթե մենք ՈւԶՈւՄ ԵՆՔ պաշտպանել մեր երկրի շահերը)։


Երկրորդ՝ Իրանը երբեք թույլ չի տա Թուրքիային և Ադրբեջանին տարածաշրջանում իրեն զրկել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող լոգիստիկ հանգույցներից։


Եվ, ի վերջո, պետք է հասկանալ նաև մի բան, երբ այս իշխանությունները նվազեցնում են Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը, ապա պետք չէ զարմանալ, որ մեր Հայրենիքի մասնիկները դառնում են ընդամենը խաղաղաքարտ` տարածաշրջանային (կներեք) «ռազբիրատների» ժամանակ։


«Եթե թուրքական արկածախնդրությունը
շարունակվի ու Ադրբեջանը իրեն սխալ պահի Իրանի հանդեպ, ապա և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ»,- ասել է քաղաքական գործիչ, Իրանի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բեգաշը։
Այնպես որ, շատ մի՛ ոգևորվեք, ամեն պետություն իր պետական շահն է հետապնդում։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները չեն ընկալում տարածաշրջանային իրական մարտահրավերները և տապակվում են անիմաստ, վտանգավոր, ազգակործան, իբր խաղաղասիրական օրակարգերի ներքո, ապա մեզ ընդամենը ընկալում են որպես գործոն` ուրիշների շահերի շողքի տակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее