▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատ գյուղի դաշտերում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել. նրանք համագյուղացիներ են

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում  փետրվարի 11-ին հայտնաբերվել են մահացած տղամարդու եւ կնոջ դիեր: Փետրվարի 11-ին, ժամը 20:00-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտերում դիեր կան:

Նշված վայր է մեկնել  օպերատիվ խումբը եւ Սարդարապատ գյուղի դաշտերում քարե շինության մեջ հայտնաբերել  1964 թվականին ծնված Ա.Ն-ի եւ  1972 թվականին ծնված ՝ Ք.Մ.-ի դիերը:

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ մահացած հայտնաբերված կինն ու տղամարդը Սարդարապատի բնակիչներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее