Սաուդյան Արաբիայի պետական հեռուսաընկերությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ հանդիպումը հեռարձակել է՝ «ծածկելով» Մերկելի գլուխը,-Twitter-ի իր էջում գրել է Գևորգ Ալմասյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ հանդիպմանը հրաժարվել է գլխաշորից: Ավելի վաղ այցի ընթացքում գլխաշոր կրելուց հրաժարվել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերերզա Մեյը։



