▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթում» ձևավորված զույգերի «սիրո պատմությունները»

 

Blognews.am-ը գրում է. Ժողովրդական երգ. նոր սկիզբ. Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ Սևակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գևորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը, Պետրոս Պետրոսյանը, Սուրեն Ավոյանը, Ժաննա Դավթյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը ժողովրդական երգերը ներկայացրել են ժամանակակից գործիքավորմամբ։ Թեև կարծիք կա, որ հասարակությունը հետաքրքիրված չէ ժողովրդական երգերով, երեկվա համերգը ճիշտ հակառակն է ապացուցել. բոլոր տոմսերը սպառվել էին, մի բան էլ՝ ավելին՝ նույնիսկ աստիճանների վրա նստելու տեղ չի եղել: 

IMG_1868
Երգերի նոր գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մալյանը՝ Գիսանեն ռոքային, Միքայելը՝ դասական երանգով։ Երգերը սիրո մասին են եղել, յուրաքանչյուր երգիչ ներկայացրել է 2-ական անհատական կատարում և 1 զուգերգ։ Նրանց ելույթներն ուղեկցվել են նախապես նկարահանված սիրո փոքրիկ պատմություններով։ Ձևավորվել էին հետևյալ զույգերը՝ Սևակ Ամրոյան-Սոնա Ռուբենյան, Սուրեն Ավոյան-Ժաննա Դավթյան, Պետրոս Պետրոսյան-Եվա Թաշչյան, Նարե Գևորգյան-Վահե Մարգարյան, Եվա Եգանյան-Գրիգոր Միրզոյան։
«Առաջին անգամ «Շանթի» շրջանակներում եմ սկսել երգել ժողովրդական երգ ու սիրով համաձայնեցի մասնակցել այս նախագծին։ Ինձ շատ են դուր եկել նոր մշակումները՝ նոր շունչ կա։ Կարծում եմ՝ կգրավեն երիտասարդներին»,- ասել է Սոնա Ռուբենյանն ու հավելել, որ ԱՄՆ-ում լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգն էլ էր դրա ապացույցն է։ Ի դեպ, հետնաբեմում Սոնային ուղեկցում էր սիրելին՝ Վահագնը։
75 (19)
«Պատասխանատվությունը շատ մեծ է։ Ժողովրդական երգ կատարելն արդեն իսկ պարտավորեցնող է։ Եթե «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները հիմա ավելի քիչ են հուզվում, նրանից է, որ իրենք իրենց ֆորմայի մեջ են։ Մեզ համար նոր և պատասխանատու համերգ է։ Կարծում եմ՝ այս համերգից հետո երիտասարդները շատ կսիրեն ժողովրդական երգերի այս տարբերակները։ Մեղեդային գծին չենք դիպել, ընդամենը նոր գործիքավորումներ են արվել, որոնք նոր շունչ են հաղորդել երգերին»,- ասել է Նարե Գևորգյանը:
«Կարծում եմ՝ ցանկացած համերգից առաջ մի քիչ լարվածությունը լավ է, քանի որ դա պատասխանատվություն է։ Ինձ շատ են դուր եկել ժամանակակից գործիքավորումները։ Հնից շատ չենք շեղվել, պարզապես ավելացել են էստրադային գործիքներ։ Ամեն ինչ շատ ճաշակով է արված, որպեսզի դուր գա բոլոր տարիքային խմբերին»,- նշել է «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Եվա Եգանյանը:
75 (8)
75 (16)75 (12)75 (10)75 (20)75 (26)75 (6)75 (4)75 (23)75 (28)75 (18)75 (5)75 (2)75 (1)IMG_1831IMG_1835IMG_1839IMG_1848IMG_1852IMG_1863IMG_1873IMG_1845

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее