▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի հայտարարությունը հավանեցի

Հայաստանի Էլեկտրական ցանցի կառավարման նոր քաղաքականության մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը հավանեցի: Բիզնեսի տեսանկյունից պրոֆեսիոնալ մոտեցումից բացի, ակնհայտ էր նաև սոցիալական պատասխանատվության զգացումը, ինչն ինձ ամենաշատն է ուրախացնում: Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում հենց այսպիսի կառավարում է պետք: Անձնական և հանրային շահի լավ համադրություն:

Հուսով եմ` ՀԷՑ նոր սեփականատերերը կկարողանան իրագործել իրենց առջև դրված նպատակները: ՀԷՑ արդիականացումը խիստ կարևոր ու անհրաժեշտ խնդիր է և լավ է, որ դրանով հայ մասնագետներ կզբաղվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее