Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
*** |
|
«Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ պատանդի կարգավիճակում է։ Նրան ազատությունից զրկելու նպատակն իր գործունեությունից հետ պահելն է, ինչը ուղղորդված քաղաքական հրահանգ է»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ Կարապետյանի գործում իրավաբանություն ընդհանրապես չկա, խոսքը միայն քաղաքական հետապնդման մասին է և իմաստ չկա խոսելու այն հոդվածների մասին, որոնք առաջադրվել են։ |
***
«Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հույս է դրել, հույս է դնում և դնելու է հայ ժողովուրդը։ Մարդ, ով փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս էս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը, որովհետև, եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արած ամեն ինչը, պարզ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը։ Սամվել Կարապետյանը, սրբազանները քաղբանտարկյալներ են»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։ *** |
«Սամվել Կարապետյանին կարծիք հայտնելու համար առաջադրված մեղադրանքը լրիվ հիմնազուրկ էր, հիմա էլ ուրիշ բան են մտածել՝ փողերի լվացում, ինչի հետ նա բացարձակ կապ չունի»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, և Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ «Իրական հանցագործներն ազատության մեջ վխտում են, իսկ հայրենանվեր մարդիկ անազատության մեջ են։ Սա է Նիկոլ Փաշինի նոր Հայաստանը։ Իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեց, հիմա էլ 4-րդն է ստեղծում»,- ասաց Պետրոսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանի հետ միջադեպից հետո դեռ շարունակում է վարչապետին Նիկոլ Փաշին անվանել, Պետրոսյանն ասաց, որ «ինչպես Փաշին եղել է, այնպես էլ մնացել է, իսկ Հովիկ Աղազարը երկոտանի մանդատակիր է, ում համար ԱԺ-ն վարկերը փակելու միջոց է»:
***
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության դատական նիստը, երեկ այն հետաձգվել էր: Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էին ՔԿ-ից։ Ամբողջ իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացված է ընդդիմադիր գործիչների նկատմամբ, դրա համար երկրում հանցագործությունների սրընթաց աճ կա. Գոհար Մելոյան «Ուղիղ համեմատական է մեր երկրում քաղաքական բանտարկյալների մեծաքանակությունն ու նրանց կալանքի տակ գտնվելը երկրում սրընթաց կերպով աճող հանցագործությունների քանակի ու տեսակների հետ։ Վերջին 7 տարիներին մենք ունենք հանցագործությունների տեսակներ, որոնք 100-ավոր անգամներ են աճել»,– Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասաց իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ *** |
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրի ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների մասին` մեկ որսորդական հրացանով 4 հոգի է գնդակահարվում, մեկ եկեղեցում են դանկահարում, մեկ համայնքապետ ու ոստիկան են գնդակահարում... |