
Armtimes.com-ը գրում է. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին, ում անունը շրջանառվում էր որպես ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի հավանական թեկնածու՝ նշանվել է: Կայքին հայտնի է դարձել, որ Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ամուսնացել է մոսկվաբնակ մեծահարուստ բիզնեսմենի դստեր հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ ՝ Խաչատուրի ապագա կնոջ անունը Արփինե է (Լեւոնյան), նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Նշանադրությունը տեղի է ունեցել հարսնացուի տանը, որը գտնվում է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի «զույգաղբյուր» կոչվող հատվածում:
Բալասանյանի հարսնացուի հայրը մեծահարուստ է , ապրում է Մոսկվայում, որտեղ ունի մեծ բիզնեսներ և շքեղ բնակարան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


