▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

 

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կալանքը փոխելու մասին միջնորդությունները նույնպես բավարարվեցին: Գրավի գումարը վճարելուց հետո Սամվել Բաբայանը և մյուս ամբաստանյալներն ազատ կարձակվեն:

Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Վճռաբեկ դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալի բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее