▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին մեղադրում են նաեւ փողերի լվացման մեջ

armtimes.com-ը գրում է.  «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նաեւ փողերի լվացման համար:

Մեր հարցին ի պատասխան Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ նախաքննության ավարտից առաջ իր պաշտպանյալին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Մեր հարցին, թե այս նոր մեղադրանքը Բաբայանը ընդունո՞ւմ է, ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ, Քալաշյանը պատասխանեց. «Իհարկե չի ընդունում, ցուցմունք էլ չի տվել»: Այս մեղադրանքի հետ կապված Քալաշյանն այլ մանրամասներ չհայտնեց:

Ինչպես այսօր տեղեկացրել էինք Սամվել Բաբայանի մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Մեր հարցին, թե սա արդյոք նշանակում է, որ  «Իգլան» Հայաստան է մտել օրինական ճանապարհով, Քալաշյանն ասաց. «Թե ոնց ա մտել, ոնց չի մտել մեզ չի հետաքրքրում, կարեւորն այն է, որ Սամվել Բաբայանը դրա հետ կապ չունի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее