armtimes.com-ը գրում է. «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը երեկ եւս երկու ամսով երկարաձգվել է:
Նախաքննական մարմինը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել է Բաբայանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգել, ինչը դատարանը բավարարել է. քննիչի միջնորդությունը քննվել է ժամը 18:30-ին:
Կայքի տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Մեր հարցին, թե Սամվել Բաբայանը մասնակցո՞ւմ էր միջնորդության քննարկմանը, Քալաշյանը բացասական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ բոյկոտե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դա չի կարելի համարել բոյկոտ, չի ներկայացել, քանի որ կանխատեսում էր, որ սենց էլ պետք է լինի, դրա համար էլ չի ցանկացել գալ դատարան»,- ասաց Քալաշյանը: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը նույն հիմնավորումներն է ներկայացրել Սամվել Բաբայանին կալանավորելու միջնորդության մեջ. «Նույնն էր, որ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի քննությանը»,- նշեց Բաբայանի պաշտպանը: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դատարանի այս որոշումը եւս բողոքարկելու է Վերաքննիչ դատարան: Հարցին, թե Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելուց առաջ նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն կատարվե՞լ է, Քալաշյանն ասաց,որ այդ հարցին չի կարող պատասխանել, թե ինչ պատճառաբանությամբ՝ նույնպես չասաց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


