▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դուստրը` Աննա Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոր ձերբակալությանը` մասնավորապես գրելով հետևյալը.

«Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքրիր բացահայտումներ եղան: Եւ այսպես. X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին. ախր նա, կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում:
ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը եւ թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին:
Քիչ անց Y օրաթերթը հրապարակում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու հոգի Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել:
Z օրաթերթն էլ քիչ անց գրում է, թե իր տեղեկություններով՝ ձերբակալվել է Սամվել Բաբայանը (հետաքրքիր է՝ ինչպե՞ս իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել), եւ որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ:
Այնուհետեւ S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը»:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է երեկ:  

Նշենք նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее