▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամարայում կրակ են բացել հայերի վրա. կա զոհ

Սամարայի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև: Ինչպես հաղորդում է «Վոլգա նյուս» տեղի պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, 3 հայեր 1000 ռուբլու պատճառով վիճել են տեղի երիտասարդների հետ: Վիճաբանության հետևանքով վերջիններս կրակ են բացել:

Նույն օրը հայ երիտասարդները հիվանդնոց են տեղափոխվել, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Վիրավորներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը գիտակցության չգալով մահացել է:

Կասկածյալները, որոնցից մեկն անչափահաս է, հետախուզման մեջ են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее