▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա կացնով անդամահատել քաղաքացու դաստակները

Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 10.30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 71–ամյա Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն գումարային հարցի շուրջ վիճել է 65–ամյա Խորեն Սարգսյանի հետ, ինչի ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ է նրան հասցրել, իսկ սպանելուց հետո կացնով անդամահատել է դաստակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее