▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սահմանագծման և սահմանների բացման քողի տակ պատրաստվում է Հայաստանի փուլային մասնատումը». Արման Աբովյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg

«Մենք թուրքերին պարտվեցինք ոչ այնժամ, երբ այս իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի կեղտոտ թուղթը: Եվ ոչ այն ժամանակ, երբ մեզ պատմում էին «կառուցողական» Ալիևի մասին հեքիաթներ:

Մենք պարտվեցինք, երբ որոշ, իբր հայեր, թեթևացած շունչ քաշեցին, որ, իբր վերջ, ազատվեցինք Արցախից, և այժմ մենք կմիավորվենք խաղաղասեր էքստազի մեջ` քոչվոր բարբարոսների ցեղերի հետ:

Մենք պարտվեցինք, երբ զինվորների ծնողները պահանջում էին իրենց որդիներին Արցախից վերադարձնել Հայաստան:

Մենք պարտվեցինք, երբ, իբր, հրապարակում պարտված երկրի որոշ իբր զինվորները եռանդորեն շնորհակալություն հայտնեցին «գերագույնին» կապիտուլյացիայի համար, քանի որ դրանով նա «փրկեց նրանց կյանքը»:

Այդ, իբր զինվորները շատ չէին,սակայն կարևորը երևույթն էր, ոչ թե՝ «ուրախացողների» քանակը։

Մենք պարտվեցինք, երբ արմատազուրկ տականքն ու հայկական ազգանուններով նողկանքները սկսեցին վատաբանել արցախցիներին և հին հայկական Շուշի քաղաքը «ադրբեջանական» անվանել:

Մենք պարտվեցինք, երբ նոյեմբերի 9-ից նստում էինք տանը և միայն «արժեքավոր» խորհուրդներ էինք տալիս այն մարդկանց, ովքեր փորձում էին մի կերպ պայքարել:

Մենք պարտվեցինք, երբ չխելագարվեցինք պլաստիկ տոպրակների տեսքից՝ դիահերձարանի հատակին նետված մեր եղբայրների աճյուններով:

Մեր պարտությունը չի ավարտվել, մեր ամոթը չի սպառվել, այսօր սահմանագծման և սահմանների բացման քողի տակ պատրաստվում է Հայաստանի փուլային մասնատումը: Ամենավատն այն է, որ դուք դա ինձնից լավ գիտեք, բայց կկոցելով աչքերը՝ դուք հրաժարվում եք հասկանալ, որ մենք արագորեն կորցնում ենք հայերի վերջին ապաստանը՝ մեր Հայրենիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее