▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաբաթօրյակը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի ձևական չլինի. Կարեն Կարապետյան

 


Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ։

«2017 թ. ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ` 2016 թ.-ին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հաստատել ենք իրականացման միջոցառումների ծրագիր․ այդ առումով ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար»,-ասել է վարչապետը:

Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ:

«Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք»,-նշել է վարչապետը և հավելել, որ անհրաժեշտ է «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար շատ կոշտ հսկողության տակ պահել՝ անդրադառնալով ծրագրով նախատեսվող քայլերին և իրականացված միջոցառումների արդյունքներին: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է մտածել հանրապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին:

«Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի այն ձևական չլինի, տրամադրել համապատասխան տեխնիկա, շինարարական աղբահանում իրականացնել և այլն»,- ասել է վարչապետը:

 

Վարչապետի մյուս հանձնարարականները՝ ստորև տեսանյութերում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее