Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում ոստիկանները ձերբակալել են իր եղբայր Դավիթին: Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքում:
«Այսօր առավոտյան 8-ին Ավակովի ՆԳՆ ներկայացուցիչները ձերբակալել են իմ եղբորը՝ Դավիթ Սաակաշվիլիին, երբ նա տանից դուրս է եկել, և տարել են անհայտ ուղղությամբ»,- գրել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Դավիթ Սաակաշվիլին իրավաբան է, ունի Ուկրաինայում բնակության փաստաթուղթ:
Սաակաշվիլին ենթադրում է, որ այդ կերպ փորձում են ազդել իր վրա, որպեսզի նա «մտքափոխ լինի վերադառնալ»:
«Դուք շատ վատ եք ինձ ճանաչում, սա ավելի շատ է ամրապնդում իմ վճռականությունը՝ պաշտպանելու Ուկրաինան և ուկրաինացիներին սպեկուլյանտներից և նրանց կամայականություններից»,- գրել է նա:
Աղբյուրը՝ 1in.am


