«Սա շատ վտանգավոր հայտարարություն է»....
«Չափազանց վտանգավոր եմ համարում Արայիկ Հարությունյանի հայտարարությունը. նա նշել է, որ Արցախի անունից կարող է խոսել միայն ու միայն Արցախի Հանրապետությունը և նրա պաշտոնական ներկայացուցիչները: Թվում է՝ շատ հայրենասեր հայտարարություն է, բայց իրականում սա շատ վտանգավոր հայտարարություն է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Դրա հաջորդ օրը Արցախի ԱԺ-ն նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, բայց այլ բովանդակությամբ»,- նշել է նա:
Սպուտնիկ-Արմենիայի մամուլի սրահում Դավիթ Շահնազարյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: