Life.panorama.am-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում գրեթե երկու տարվա դադարից հետո տեղի ունեցավ երեւանյան համերգ Քրիստինե Պեպելյանի, Արամեի, Միհրան Ծառուկյանի եւ Մհերի մասնակցությամբ: Երեկոն վարում էին ամուսիններ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը, իսկ բեմում պարային բեմադրություններն ապահովում էին «Միլեն շոու բալետ» խմբի սաները: Երեկ դահլիճում տիրող հույզերն ու կարոտը փոխադարձ էր, իսկ այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանը մեզ հետ կեսվեց տպավրություններով.
«Երեկ ոչ միայն հանդիսատեսն էր ուրախ մեր հանդիպման համար, այլեւ ինքներս էլ ոչ պակաս կարոտած եւ երջանիկ էինք: Երկարատեւ դադարից հետո առիթ էր ստեղծվել ընկերներով մեկ տեղում՝ բեմում հավաքվելու եւ մեր շատ սիրելի հանդիսատեսին հանդիպելու: Ուրախություններս իսկապես կրկնապատկված էր, քանի որ մարդիկ շատ լավ արձագանքեցին, համերգի ավարտից հետո նրանց մի մասը եկել էր ետնաբեմ ու խոստովանում էր, որ սա շատ սպասված հանդիպում էր: Հանդիսատեսն իսկապես շատ ջերմ էր, շատ հումորով, արձագանքող, նրանք յուրահատուկ էին»,-նշեց երգչուհին ու ավելացրեց.
«Կար մի շրջան, երբ գրեթե չէին կազմակերպվում նմանատիպ համերգներ, որոնք գուցե ունեին իրենց արդարացված պատճառները. Իհարկե, կազմակերպիչների անունից չեմ խոսի, բայց ըստ իս, համերգային առումով պասիվությունը կապված էր ինչպես ֆինանսական կողմի, այնպես էլ ցանկալի երգիչներին միեւնույն՝ ժամանակում միասին հավաքել չկարողանալու հետ, քանի որ շատերս գիտենք, որ մեր արտիստներից շատերը հաճախ քաղաքում չեն լինում, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հավաքական համերգներին կոնկրետ երգիչների են ուզում տեսնել: Սա շատ գեղեցիկ մեկնարկ էր, որ հուսով եմ Երեւանում կչեղարկի վերջին շրջանի համերգային պասիվությունն ու այսուհետ հաճախակի կլինեն նման հաճելի հանդիպումները»:
Քրիստինե Պեպելյանն ակնարկեց, որ մեկնարկից հետո արդեն նշանակված է հաջորդ համերգի օրը. «Մարտի 8-ին կրկին Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա հաջորդ համերգը, որին ես եւս ներկա կլինեմ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում