▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ուզում է տանել քաղաքացիական պատերազմի»․ Լևոն Հարությունյան

«Դե թող փորձեն մի հատ, տեսնենք՝ Էջմիածնում ինչ են անելու։ Ես իմ ժողովրդին մի բան կխնդրեմ․ ովքեր կգնան հրապարակ, թող գնան, Աստված իրենց հետ, ովքեր կապ չունեն, խնդրում եմ՝ եկեղեցու մոտ հավաքվեք ու լռության մեջ կանգնեք։ Թող իրենց ԱԱԾ-ով, կարմիր, կանաչ, կապույտ բերետավորներով գան, շարվեն»,- 168TV-ի եթերում հայտարարել է դերասան Լևոն Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետի գրառմանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալներն ամուսնալուծվում են։ Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Շարունակելով՝ Լևոն Հարությունյանն ասել է․ «Սա ուզում է տանել քաղաքացիական պատերազմի, սա ուրիշ տարբերակ չունի։ Ես քաղաքագետ չեմ, չեմ կարող շատ մանրամասների մեջ խորանալ, միգուցե ինչ-որ տեղ սխալվեմ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее