Life.panorama.am-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած հաղորդավարուհի Անի Դաշյանը հունիսի 18-ին առաջնեկին է լույս աշխարհ բերել, իսկ այսօր մեզ երջանիկ մայրիկը պատմել է որդու հետ առաջին հանդիպման եւ զգացողությունների մասին:
«Սա իսկապես անփոխարինելի զգացմունք է, երբ անվերջանալի թվացող տանջանքներից հետո փոքրիկդ վերջապես ծնվում է, բժիշիկները նրան հպում են մարմնիդ եւ այնպիսի տաքություն ես զգում, որը բառերով նկարագրելու չէ: Իսկ հետո, քիչ-քիչ սթրեսային վիճակից դուրս գալով, սկսում ես գիտակցել, որ քիչ առաջ կյանք ես պարգեւել: Չէ, սա ուղղակի հրաշք է, հեքիաթ, որն անպատմելի է. թող Աստծո կամոք, բոլոր կանայք զգան մայրանալու բերկրանք»,- զգացողությունները նկարագրելիս պատմեց Անի Դաշյանն ու անդրադարձավ հայր դառնալուց հետո ամուսնու՝ Լյուդվիգ Կարապետյանի վերաբերմունքին.
«Ամուսնուս զգացողությունները եւս դժվար է նկարագրել: Անընդհատ ասում է՝ «Չեմ հավատում, որ այս հրաշքն իմն է», ու անմիջապես ավելացնում, որ անասելի երջանիկ է»:
Հաղորդավարուհու որդին ծնվել է 3.750 կգ քաշով, հասակն էլ՝ 54 սմ է, մեր հարցին, թե նորածին տղան ո՞ւմ է նման, Անին ժպիտով նկատեց.
«Դեռեւս չենք կողմնորոշվում, թե ում է ավելի նման, բայց ինչպես ասում են՝ մեր երկուսի հաջող միքսն է ստացվել»:
Գեղեցկուհի մայրիկն ու նորածին որդին հավանաբար այսօր դուրս կգրվեն ծննդատնից, ի դեպ՝ Անին նշեց նաեւ, որ շատ գոհ ու երախտապարտ է Մոսկվայում իրեն հանդիպած բժիշկներից:
Անի Դաշյանը մինչ փոքրիկի ծնունդը գնել է բալիկի համար անհրաժեշտ բոլոր իրերը.
«Ես ու ամուսինս դեռ շատ վաղուց էինք ամեն բան գնել ու անհամբեր սպասում էինք մեր փոքրիկի լույս աշխարհ գալուն»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե նորաթուխ մայրիկը բալիկի ճիշտ խնամքի հետ կապված վախեր չունի՞ արդյոք, Անին ընդգծեց.
«Երեխայի խնամքի հետ կապված ոչ թե վախեր, այլ անհանգստություններ կան, բայց, կարծում եմ, դա նորմալ է, քանի որ առաջին անգամն ամեն ինչն էլ դժվար է թվում: Սկզբնական շրջանում մայրիկս մեզ կհյուրընկալվի ու կօգնի գլուխ բերել նորածին բալիկի խնամքի հետ կապված առանձնահատկությունները, իսկ հետո ես ու ամուսինս ամեն ինչ կանեքն, որպեսզի մեր բալիկը առողջ մեծանա ու անհոգ մանկություն ունենա»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում