▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ոստիկանություն չէ, այլ հրոսակախումբ. Հովհաննես Ազոյան

Հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով Երևանում տեղի ունեցող դեպքերին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այս տեսակի ոստիկանությունը ԲՆԱԿԱՆ է դարձնում իր իսկ դեմ զինված դիմադրությունը ու հիմնավորում յուրաքանչյուր քաղաքացու՝ զենք վերցնելու և պաշտպանվելու ցանկությունը։ Սա ոստիկանություն չէ, այլ հրոսակախումբ, որին իշխանությունն ապահովում է համազգեստով և զենքով ու հրամայում խոշտանգել և ստորացնել ցանկացած այլախոհի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննես Ազոյանը գրել էր. «Քաղաքակիրթ լուծում է պետք գտնել». Նա իր էջում տարածել էր նաև երեկվա հավաքից տեսանյութեր` ոստիկանների գործողություններին տալով հետևյալ բնորոշումը. ««Գողական» ոստիկանները մեր երկիրը դարձնում են ծաղրանքի առարկա.... զզվում եմ ձեր տեսակից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее