Երգչուհի Իվետա Մուկուչյանն անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
Ֆեյսբուքի իր էջում օրեր առաջ նա գրել է.
«Մենք ընդամենը պայքարում ենք Հայաստանում նորմալ կյանք ունենալու համար: Ինչու՞ պետք է այդ իրավունքի մասին բարձրաձայնելն այսքան ցավոտ լինի: Մի կողմից մարդիկ պայքարում են հաջորդ օրն ինչ-որ կերպ գոյատեւելու համար, մյուս կողմից կաշառակերները վերցնում են ամեն ինչ հարուստ մնալու եւ իրենց հետագա մի քանի սերունդներին ապահովելու համար:
2016-ին Հայաստանը պաշտոնապես փոխվեց, եւ սա միայն սկիզբն է:
Հայե՛ր, միասնական եղեք: Միասնականության ուժը մեր ունեցած միակ անգին հարստությունն է, որը նրանք չեն կարող խլել մեզնից»: