▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ի՞նչ գրագիտությունից հեռու հայտարարություն է․ Գևորգ Պետրոսյանն՝ Արարատ Միրզոյանին

Երեք խմբակցություններն էլ հայտարություն են արել, որ երկրում ստեղված հանգուցալուծման լավագույն ճանապարհ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի այն հարցին, թե Ազգային ժողովն ունի իրավունքի ունի որոշում ընդունել լուծարման մասին։

«Հարցը չի վերաբերում ոչ նստաշրջանին, ոչ մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգին, որին նվիրված էր իմ հնչեցրած ելույթը կամ նախադասությունը։ Ազգային ժողովն այդպիսի որոշում ընդունելու իրավունք չունի և փորձ էլ չունի, բայց դուք էլ հասկանում եք՝ խոսքը խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերի առաջնորդների վերջերս հնչեցրած հայտարարությունների մասին է։ Երեք խմբակցություններն էլ, եթե հիշողությունս չի դավաճանում, հայտարություններ են արել, որ երկրում ստեղված հանգուցալուծման լավագույն ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և նույնիսկ կոնկրետ ժամկետի մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Ենթադրում եմ, որ պարոն Սիսակ Գաբրիելյանի ասածը սրան էր վերաբերում»,- նշեց Միրզոյանը։

Ի պատասխան Գևորգ Պետրոսյանն արձագանքեց․

«Համենայն դեպս մասնագիտությամբ իրավաբան լինելն անձի համար պետք է զսպաշապիկ լինի իր արտահայտությունների սահմանները ճիշտ գծելու հարցում և ասել, որ բոլորս որոշել ենք խորհրդարանը ցրել իրավաբանորեն ոչ գրագետ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է։ Արարատ Միրզոյանը հակադարձեց՝ նշելով, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ իրենց ելույթներում քաղաքական խոսք են ասում և իրավական 100% ճշտգրտության խնդիր կարող է և չլինել․

«Այս իրավիճակում լավագույն լուծումը կլիներ, որ դուք երկու իրավաբաններով ինչ-որ առանձնազրույց ունենայիք կամ տեսական քննարկումներ անեիք»։

 

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее