▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա էշություն է. Անդրիաս Ղուկասյանը՝ փոխոստիկանապետի կողմից իրեն գաղտնալսելու մասին

1in.am-ի տեսանյութում՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու  մեղադրանքով ազատազրկված Անդրիաս Ղուկասյանի  պաշտպան Կարեն Մեջլումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քննչական ու մեղադրող մարմինների կողմից Անդրիաս Ղուկասյանի իրավունքների խախտումը։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում տեղի է ունեցել այս գործով  առաջին նիստը։ Անդրիաս Ղուկասյանը և Կարեն Մեջլումյանը մանրակրկտորեն ներկայացրել են իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր փաստարկները, որոնց վերաբերյալ միջոնդությունները  քննչական ր մեղադրող մարմինները մերժել են։ Անդրիաս Ղուկասյանի բողոքում հատված կար նաեւ ոստիկանության անօրինականության մասին։ Անդրիաս  Ղուկասյանն ասել է, որ ոստիկանությունը իրեն գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար 2016– հունիսին դիմել է դատարան այն հիմքով, թե ունեն օպերատիվ տեղեկություններ, որ Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է զանգվածային անկարգություններ սկսել  սպասվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Մինչդեռ Սահմանադրության հանրաքվեն տեղի էր ունեցել 2015 թվականի դեկտեմբերին։

 

Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее