Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Անապատացման վիճակում գտնվող հերթական տարածքն է` Պուշկին-Կողբացի խաչմերուկը: Ո՛չ պահպանված է կանաչ գոտին, ո՛չ էլ տարածքի մաքրությունը: Սա է քաղաքային իշխանության անգործության պատկերը: Եվ սա դեռ ամենը չէ...»։