▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա ցուցիչ է, որ այս համերգը կոմերցիոն չէ, այլ հերթական պետական բյուջեի «լվացքատունը»»․ Միքայել Մարգարյան

Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսին Վրաստանում ռոք-աստղի համերգ էր: Իմ ֆեյսբուքը մոտ 6 ամիս ողողված էր (դե, հետաքրքրված էի) այդ համերգի գովազդով, բազում կազմակերպություննե առաջարկում էին տարատեսակ փաթեթներ, վրացական մի տասնյակ հարթակ տոմս էին վաճառում: Վրաստանում արդեն նկատեցի, որ Թբիլիսիից մինչ Բաթումի երկիրը ողողված է այդ համերգի գովազդով!!! Մեծ ու փոքր, փողոցի պաստառներին ու էկրաններին, կանգառներում և փողոցների պատերին, սրճարններում և անգամ ՄակԴոնալդսի մենյուի մեջ!!! Մարդիկ Մեծ համերգ էին անում, Մեծ աստղի, Մեծ բյուջեով, Մեծ եկամուտի ակնկալիքով!!! Որպես արդյունք՝ միքանի տասնյակ տոմսով հանդիսատես բազում երկրներից, գերազանց կազմակերպվածություն հսկա աշխատակազմով, հրաշալի անմոռանալի 3 ժամանոց համերգ!!!

Ի՞նչ ունենք Հայաստանում... Համաշխարհային փոփ-աստղ ՋեյԼո!!! Ոչ գիտեմ երբ ա, ոչ գիտեմ որտեղ ա)) Երեկ նկատեցի «գովազդ» պետական բյուջեի տրամադրման և աստղի լավ ախորժակի մասին: Նկատեցի նաև համերգի ընթացքում ազբ հավաքելու նպատակով վոլոնտյորների հավաքագրում: Իսկ դուք ի՞նչ եք նկատել այս համերգի «գովազդից», գուցե պաստառներ գոնե Երևանում, գուցե թռուցիկներ, գուցե Հ1-ով գովազդ, գուցե պետրոսի մոտ կազմակերպիչներից մեկի հյուրնկալում:

Սա ցուցիչ է, որ այս համերգը կոմերցիոն չէ, այլ հերթական պետական բյուջեի «լվացքատունը»: Մանրամասները հետո կիմանանք, հետո կբացահայտենք»:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее