▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա այն ոլորտը չէ, որտեղ կարող են լինել կոմպրոմիսներ. վարչապետը հանձնարարեց ստուգումներ կատարել 28 հանքում

Կառավարության նիստի ավարտին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց: Դրանցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերությանը: Հաշվի առնելով հանքարդյունահանման բնագավառում մետաղական հանածոների արդյուահանման բարձր ռիսկերը, որոնք շրջակա միջավայրի համար վտանգ են ստեղծում, ՀՀ-ն Բնապահպանության նախարարը խնդրել է վարչապետի հանձնարարականը ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի համապատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցով կատարել ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող կազմակերպություններում: Ստուգումներն իրականացվելու են 28 կազմակերպությունում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստուգումները պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանը սպառնացող վտանգների հայտնաբերման ու վերացման համար: Փաշինյանը հորդորեց հանրապետական գործադիր մարմիններին անհրաժեշտության դեպքում օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատճաշ անցկացնելու համար: «Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ՝ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ իրականացվեն, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության մասնագիտացված անդամները և լրագրողները: Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով», - ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ այս ստուգումները չպետք է լինեն ուղղակի հերթապահ կարգով, այլ պետք է հստակ ուղերձ լինի, որ սա այն ոլորտը չէ, որտեղ կարող են լինել կոմպրոմիսներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր դիտողություններն ու հանձնարարականները կառավարության նիստում՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее