Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Այսօր Լայանան տոնում է իր ծննդյան օրը, երգչուհին դարձավ 30 տարեկան:
Զրուցել ենք երգչուհու հետ՝ տեղեկանալու համար, թե ինչպե՞ս է եգչուհին անցկացնելու իր տոնական օրը: Ի դեպ, Լայանան մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ օրվա հետ կապված իր զգացողություններով:
Լայանան պատմեց, որ վերջին տարիներին ուղիղ կեսգիշերին միեւնույն հերթականությամբ է շնորհավորանքներ ստանում.
«Ամեն տարի կարծես թե նույն կերպ է լինում՝ ուղիղ կեսգիշերին ամուսինս է շնորհավորում, ընդ որում, որպես կանոն նա շնորհավորում է ինձ հեռախոսով, քանի որ ես աշխատանքի վայրում եմ լինում: Նրանից անմիջապես հետո ինձ են շնորհավորում ընկերներս, ովքեր ինձ հետ միասին աշխատում են, իսկ իրենցից հետո էլ արդեն շարունակվում են մյուսների շնորհավորանքները»,- պատմեց երգչուհին:
Լայանան նկատեց, որ դեռ նվերվեր չի հասցրել ստանալ, բացառությամբ սկեսուր-մայրիկի. «Իհարկե, այսօր ինձ հարազատ մարդկանցից նվերներ կստանամ, բայց պետք է նկատեմ, որ վերջին տարիներին առաջինը ինձ նվեր է տալիս ամուսնուս մայրը եւ այս տարի էլ արդեն նրանից ստացել եմ շատ գեղեցիկ մի նվեր, որի համար շնորհակալ եմ»,- նշեց նա:
Երգչուհին պատմեց նաեւ, որ այս շրջանում բնակարանի տեղափոխման հետ կապված խառնաշփոթի մեջ է, ուստի մեծ խնջույք չի կազմակերպի, փոխարենը ամուսնու եւ ընկերների հետ երեկոն միասին կանցկացնեն: Հետաքրքրվելով, թե տոնական տորթի մոմերը փչելիս երազանք պահելո՞ւ է արդյոք, Լայանան պատասխանեց. «Վերջերս եմ վերադարձել Լիբանանից, որտեղ շատ բուռն համերգներ ունեցանք, եւ պետք է ասեմ, որ մտքերս դեռեւս խառն են, թեպետ տոնական տորթի մոմերը փչելիս հաստատ երազանք կպահեմ, չէ, որ դա ասես բոլորիցս անկախ է լինում»:
Խոսելով ծննդյան օրվա հետ կապված զգացողություններից եւ հետաքրքրվելով, թե արդյոք ծննդյան օրը վերլուծում է անցած ճանապարհն ու մտածում նոր անելիքների մասին՝ 30-ամյա երգչուհին նշեց. «Շատ է լինում, որ մարդիկ իրենց ծննդյան օրերին մի տեսակ տխրում են եւ ինձ հետ էլ կարող է նման իրավիճակ լինել: Ինչ վերաբերվում է անցած ճանապարհս վերլուծելուն ու անելիքների մասին մտածելուն, պետք է ասեմ, որ ես գրեթե ամեն օր եմ դա անում, ամեն օր քայլերս այսպես կոչված ծանրութեթեւ եմ անում»:
Լայանան առաջին անգամ իր ծննդյան օրը նշում է դստեր հետ միասին, այս առումով երգչուհին շատ ջերմ զգացողություններ ունի. «Այո, սա առաջին տարին է, երբ ես որպես մայր եմ նշում ծննդյանս օրը: Այսօր դեռ առավոտից անընդհատ մտածում եմ այդ մասին, անգամ որոշեցի նկարել քնած դստերս եւ իմ զգացողություններով կիսվել ընկերներիս հետ: Էլինան իմ կյանքի իմաստն է, իմ ուրախությունը, այսօր նույնիսկ հուզվեցի, երբ ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ առաջին անգամ որպես մայր եմ նշում տարեդարձս: Սա իմ ամենակարեւոր ծննդյան օրն է, քանի որ ունեմ աշխարհում ամենաթանկ մարդուկին իմ կյանքում»,- նկատեց նա:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում