▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովան պատրաստ է նկարահանվել բաց տեսարաններում, եթե…

armlur.am-ը գրում է. Հայկական ֆիլմերում սիրային տեսարաններին ծանոթանալիս հազվադեպ է պատահում, որ հանդիպենք համարձակ սիրախաղի, բաց մարմինների կամ գոնե ամենաանմեղ համբույրի: Մեր դերասաններից քչերն են համաձայն նկարահանվել անկեղծ տեսարաններում, իսկ նրանք, ովքեր պատրաստ են գնալ այդ քայլին, այնուամենայնիվ, ունեն որոշակի մտավախություններ, որոնք հաճախ արդարացված են:

«Ժողովուրդ»-ը կներկայացնի զրույցների փոքրիկ շարք այն դերասան-դերասանուհիների հետ, որոնք քաջություն են ունեցել կոտրելու հասարակության եւ իրենց կոլեգաների շրջանում տարածում գտած «ամոթի կարծրատիպը»:

Այսպիսով` մենք զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով «Փեսացուն կրկեսից» հայկական արկածային կինոկատակերգության (2011թ., ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան) հերոսուհին է եւ Հովհաննես Ազոյանի հետ նկարահանվել է համբույրի տեսարանում:

12381241_1011566422257757_1507802699_o

-Ռոզի՛, Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարանում, թե՞ Ձեզ համոզել են:

-Ռեժիսորն ի սկզբանե խոսել էր ինձ հետ եւ զգուշացրել, որ ֆիլմում լինելու է նման դրվագ: Ես խնդիր չեմ տեսել. սցենարից, հերոսների փոխահարաբերություններից ելնելով այդ տեսարանը սպասելի էր: Իսկ դերասանն իր աշխատանքը լիարժեք կատարելու համար չպետք է հրաժարվի դրանից:

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են Ձեր կոլեգաները հաճախ մերժում նկարահանվել նման տեսարաններում: Արդյո՞ք դա պրոֆեսիոնալիզմի պակաս է:

1453468631_rozi-avetisova2

-Նրանց էլ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Նախ պետք է հաշվի առնենք, թե մենք որտեղ ենք ապրում: Երեւանը մի բուռ քաղաք է, որտեղ դերասանի եւ քաղաքացու միջեւ առողջ դիստանսը պահպանված չէ. դերասանները չափազանց հասանելի են հանրության համար, ուստի եթերում չափից դուրս անկեղծանալը կարող է ազդել դերասանի առօրյա կյանքի կայունության վրա: Բացի այդ` նկատենք, որ մեր կինոարտադրությունը նոր-նոր է սկսել ակտիվանալ, եւ համաշխարհային կինոյում վաղուց արդեն սովորական դարձած տեսարանները մեր ֆիլմերի դեպքում շատ դանդաղ են դառնում ընկալելի:

-Իսկ դերասաններն իրենց «մեղքի» չափաբաժինը չունե՞ն:

-Կարծում եմ` նրանք մեղք չունեն: Դերասանները հաճախ մտածում են` գուցե տվյալ ֆիլմը չկարողանա ապահովել բարձր որակ, եւ մարդիկ դրա մասին խոսելիս հիշատակեն միայն համարձակ հերոսին կամ հերոսուհուն: Դերասանը միշտ ունի այդ մտավախությունը, եւ, կարծում եմ, առաջինը դա է պատճառը, որ նրանք հրաժարվում են անկեղծ տեսարաններից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее