▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսնե՛ր, մի՛ եղեք այդքան երախտամոռ

Երեկ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Մոսկվայի բարեկամս ահազանգեց, որ օպտիմալացնում են Մոսկվայի արեւելյան լեզուների խորացմամբ, «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում է 650 աշակերտ, որոնցից մոտ 310-ը հայ երեխա է: Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լեւոն Մկրտչյանի, բողոքել էր այն մասին, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն»:

«Լազարյան դպրոցն այսօր գործում է: Կիրակի, երբ որ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարը գա Հայաստան, մենք խոսելու ենք այդ թեմայով»,-արձագանքել էր ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Գրող Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի որ Հայաստանում դիմադրություն կա ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հետ կապված, երևի ռուսներն էլ որոշել են փակել Լազարյան ճեմարանը:

«Լազարյանները շատ բան են արել ռուսական պետության համար ու պետք չէ այդքան  երախտամոռ լինել »,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее