▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսին հանում են, որ թուրքին բերե՞ն». Վարդան Ղուկասյանը՝ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքի մասին

Ինչպես «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել էր, օգոստոսի 23-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրիում տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով։ 168-ը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկայսանից հետաքրքրվել է՝ արդյոք տեղյա՞կ է այդ բողոքի ակցիայի մասին, ի՞նչ կարծիք ունի։ «Արման Բաբաջանյանն առհասարակ այս ազգի մեջ մեկ տոկոս չի կազմում։ Նա ի՞նչ իրավունք ունի՝ գա ռուսական բազայի դեմ բողոքի, որը պաշտպանում է ամբողջ հայ ժողովրդին, մեր սահմանները։ Այսինքն՝ ինքը թուրքի հպատակ է, հա՞։ Այսօր ռուսներին այստեղից հանողները թուրքերի հպատակներն են, թուրքահպատակ անձնավորություններ են, այսինքն՝ ռուսին հանում են, որ թուրքին բերե՞ն: Ինքը մեծ ուժերի առաջ կկանգնի, չի կարող նման բան անել, որովհետև ամբողջ Գյումրին և հայ ազգի 70-80 տոկոսն իր հույսը կապում է Ռուսաստանի հետ»,- նշել է Ղուկասյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее