▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում հրաձգության հետևանքով երկու հայ գործարարներ են սպանվել

 

ՌԴ Կիրովի շրջանում` Շլիսելբուրգ քաղաքի ավտոսերվիսում, փոխհրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել: Այժմ հետախուզվում են կոնֆլիկտի մյուս մասնակիցները։

Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում՝ տղամարդկանց երկու խմբերի միջև սկսված վիճաբանությունից հետո։

Ավտոսերվիսի հարևանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սև Mercedes՝ 444 համարանիշով: Մեքենայից կովկասյան արտաքինով 5 անձ է իջել:
Ավտոսերվիսի սեփականատիրոջ և Արթուր անունով հայազգի գարծարարի միջև, ով սերվիսի բիզնեսի մեջ ներդրել է 60 հազար ռուբլի, վիճաբանություն է ծագել, ինչն էլ հրաձգությամբ է ավարտվել, որում ինքը` Արթուրը, չի մասնակցել: 

«Կողմերից մեկը հրազեն է կիրառել, ինչի հետևանքով երկու տղամարդ մահացել է, երեքը բուժհաստատություններում են»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ հրաձգության հետևանքով սպանվել է երկու մարդ, երկուսն էլ Հայաստանից։ «Սպանվածներից մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը՝ Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված։ Երկուսն էլ կապ ունեն բիզնեսի հետ, հրաձգության ժամանակ եղել են իրար դեմ կռվող խմբերում»,- հայտնել են իրավապահ մարմինները:

Վերակենդանացման բաժանմունքում է մնում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, որի կյանքին ոչինչ չի սպառնում։  Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոց է դիմել նաև 50-ամյա տղամարդ՝ հրազենային վնասվածքով, հայկական ազգանունով։ Ընդհանուր առմամբ, փոխհրաձգությանը մանսակցել է մոտ մեկ տասնյակ մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее