▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում ավտոբուս է վթարվել. կա 12 զոհ և 30-ից ավել վիրավոր

Ռուսաստանում Իրկուտսկ - Չիտա ավտոճանապարհին ավտոբուս է վթարվել:

Կատարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավոր են:

Այս մասին հայտնում է Газета-ն: Ըստ իշխանությունների՝ տարածաշրջանի սրբատեղիներ Ռուս ուղղափառ եկեղեցու ուխտավորների տեղափոխող ավտոբուսում 51 մարդ է եղել: Ավտոբուսը կողաշրջվել է:

Հաղորդվում է, որ կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել: Վարորդը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու մեջ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее