▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում ավելանում է H1N1 վիրուսով հիվանդների թիվը

Ռուսաստանում գնալով ավելանում է խոզի գրիպով հիվանդների թիվը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

«Դեկտեմբերի սկզբին  H1N1 վիրուսը կազմում էր 4%, իսկ այժմ կազմում է 42%»,- ասել է Պոպովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ այդ վիրուսին բնորոշ է ծանր ընթացքը, խոցում է ռիսկային խմբերին, որոնց դեպքում բարդություններ են գրանցվում:Ա յս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավարը նշել է նաև, որ չնայած հիվանդության տարածմանը, այնուամենայնիվ, ամեն ինչ վերահսկողության տակ է, մարդիկ համապատասխան բուժօգնություն են ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее