▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն իր մոտ է կանչում հայ օդաչուին, որը փակ աչքերով ինքնաթիռ է նստեցրել

Ուկրաինական սոցցանցերում օդաչուին մեղադրել են «Ռուսաստանի հանդեպ համակրանքի» համար

Հրոմադսկոեի նյութերի հիման վրա  

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր մոտ է հրավիրել հայկական ծագմամբ  ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովին, որը փաստացի փակ աչքերով Ստամբուլում նստեցրել է կարկուտից վնասված ուղևորային ինքնաթիռը: Հրավերի պատճառն, ըստ ռուսական կողմի, «քննադատությունն է հայրենիքում»:

Այդ մասին խոսվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրած հաղորդագրությունում:

«Ալեքսանդր Ակոպովը կտրուկ քննադատության է արժանացել համացանցում իբր Ռուսաստանի հանդեպ համակրանքի համար: Առիթը Ակոպովի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարն է դարձել. այն իրենից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և օդաչու Ակոպովի լուսնկարների կոլաժ է ներկայացնում», — հայտարարում են Ռուսաստանում:

Գերատեսչությունում ուկրաինացի օդաչուին շնորհակալություն են հայտնել պրոֆեսիոնալիզմի համար և ավելացրել. «Եթե Ձեզ շարունակեն քննադատել հայրենիքում, եկեք մեզ մոտ, մենք միշտ ուրախ կլինենք Ձեզ ընդունել»:

Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռի կապիտան Ալեքսանդր Ակոպովը վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում, անտեսանելիության պարագայում այն բանից հետո, երբ ինքնաթիռը վնասվել է կարկուտից:

Այդպիսի եղանակային պայմաններում AtlasGlobal Ukraine ավիաընկերության UR-AJC ուկրաինական գրանցմամբ Airbus A320 ինքնաթիռը դուրս էր եկել Ստամբուլից և ուղևորվել Էրջան (Հյուսիսային Կիպրոս) 121 ուղևորով և անձնակազմի 6 անդամներով:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի օդաչուին պարգևատրել էր «Արիության համար» շքանշանով:

Ինքը օդաչուն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացատրել է իր ֆեյսբուքյան էջում Լավրովի լուսանկարի հայտնվելը.

«Մեր բորտուղեկցորդուհին է ինձ լուսանկարել: Ես պարզապես նման եմ Լավրովին: Մենք դեմքի նույն կառուցվածքն ունենք, դիմագծերը նման են: Այո ես այն տեղադրել եմ իմ էջում, սակայն դա վաղուց էր Դոնբասի պատերազմից առաջ»:

Ակոպովը նշել է, որ նրան զանգահարած Պյոտր Պորոշենկոն և ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը ոչինչ չեն ասել լուսանկարի առթիվ:

 

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее