▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն անսպասելի զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը՝ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ, դուրս են եկել ծով մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումների շրջանակներում:

Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը անսպասելի ստուգման շրջանակներում դուրս են եկել բազավորման կետից և անցել ուսումնամարտական խնդիրների իրականացմանը»,-ասել է ՀՌՕ մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:

Զորավարժությունների մասնակցում են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ», «Աստրախան» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը և այլն:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее