▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը փորձում է Պերմյակովին անմեղսունակ Ճանաչել

Ռուսաստանի իշխանությունները հովանավորելով իրենց ազգակից մարդասպանին՝ փորձում են հասնել նրան, որ վերջինս չհանձնվի հայաստանյան արդարադատությանը, նաև ճանաչվի անմեղսունակ:

Թե ինչպես իրեն կպահի մեր արդարադատությունը՝ դա այլ հարց է, բայց որ Պերմյակովը պետք է հանձնվի և դատվի որպես մեղսունակ՝ ես այդտեղ այլընտրանք չեմ տեսնում: Իսկ հիմա պատկերացրեք, որ ԱՄՆ կողմից հովանավորվող որևէ երկրում ԱՄՆ զինվորն այսօր կատարում է նույնը, և ԱՄՆ իշխանությունները փորձեն անմեղսունակ ճանաչել նրան:

Եթե դրանից հետո շարունակեք ինձ ու ինձ նմաններին գրանտակեր համարել, ապա, կներեք, բայց թքած ձեր կարծիքի վրա՝ ստրկամիտ մարդկանց կարծիքի վրա:

Վախթանգ Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее