▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Rosselhoznadzor) համապատասխան մարմինները ոչնչացրել են Թուրքիայից Կալինինգրադ քաղաք արտահանվելիք լոլիկները (196կգ): Այդ մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Rosselhoznadzor-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Կալինինգրադ հասնելը, Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ: Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է: Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով Rosselhoznadzor-աշխատակիցները որոշել են լոլիկի ներմուծված պաշարը ոչնչացնել:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее