▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական շոու բիզնես մուտք գործելու առաջին հաջող քայլերն արված են. Արամե

Life.panorama.am-ը գրում է. Արամեն շուտով իր երկրպագուներին եւս մեկ աշխատանք կնվիրի: Վերջին օրերին նա նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա շատ շուտով:

Թեեւ երգիչն այս օրերին զբաղված է եվրոպական երկրներում համերգային շրջագայություններով, սակայն մեծ զբաղվածության արդյունքում անգամ հասցրել է փոքրիկ զրույց ունենալ կայքի հետ:

 «Նոր երգս լիրիկ ոճում է, որի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Աննա Հովերը: «Я Кричу» երգը պատմում է մի սիրո պատմության մասին, որը շատերին ծանոթ կլինի. երգի բովանդակության հիմքում ընկած է այն գաղափարը, որ կան սխալներ, որոնք շտկելի չեն: Պետք է հիշել, որ կյանքում կան քայլեր ու խաչմերուկներ, որոնք սխալ անցնելու դեպքում ուղղել հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր քայլ անելիս, պետք է շատ լուրջ մտածել»,-  պատմեց Արամեն:

 Այս երգն Արամեի արդեն երկրորդ աշխատանքն է, որ ռուսերենով է ներկայացնում, երգիչը մտադրություն ունի լուրջ ու հաստատուն քայելով մտնել ռուսական շոու բիեզնես.

«Չեմ թաքցնում, որ ցանկություն ունեմ մուտք գործել ռուսական շոու բիզնես. Այս առումով առաջին հաջող քայլերն արված են: Իմ տեսահոլովակներն արդեն իսկ ցուցադրվում են ռուսական տարբեր ալիքներով. Իհարկե, ոչ բոլոր հեռուստալիքներով, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է: Այս տեսահոլովակը նույնպես կփորձենք ներկայացնել առաջինը RU TV-ով»,- նշեց սիրված երգիչը:

Խոսելով նոր տեսահոլովակի մանրամասներից՝ Արամեն նկատեց.

 «Համագործակցել եմ ռուս ռեժիսոր Պավել Գլազկովի հետ: Ես փորձել եմ չմիջամտել ու թողնել, որ ռեժիսորն ինքն իր մտքերով կառուցի տեսահոլովակը: Քանի որ նա ազգությամբ ռուս է, փորձել է իր ձեւով մոտենալ եւ իրականացնել այս սիրո պատմությունը»:

Մարտի 10-ին Կրեմլում կկայանա Արամեի սպասված մենահամերգը: Երգչի խոսքով՝ այդ օրը հանդիսատեսին մեծ անակնկալներ են սպասվում.

«Ինձ ու հանդիսատեսին շատ ուրախ օր է սպասվում: Այդ օրը ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ ու նաեւ հուզեմ ներկաներին: Կլինեն նոր երգեր, զուգերգներ ինչպես հին, այնպես էլ դեռեւս չլսված: Ի դեպ՝ այդ օրն ինձ հետ բեմում կլինեն Հայաստանի եւ Ռուսաստանի երգչուհիներից մի քանիսը, քանի որ համերգը նվիրել եմ կանանց մեկամսյակին»,- հավելեց Արամեն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее