▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարները բերման են ենթարկվել

 

armtimes.com գրում է. Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաեւի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նա այս պահին գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Մեր զրույցում ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ասաց, որ ռուս զինծառայողը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի սալջարդ, աջ կոպի սալջարդ՝ արյունազեղումով: Խաչատրյանն ասաց, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է, գտնվում է հիվանդասենյակում: «Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրենը:

Նշենք, որ երեկ երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երեք զինծառայողների միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաեւի եւ 26-ամյա Յուրի Նիկոլաեւի միջեւ: Նրանք բոլորն էլ 102-րդ ռազմաբազայում ջոկի հրամանատարներ են: Մեր տեղեկություններով, այդ օրը երեքն էլ խմիչքի ազդեցության տակ են եղել, ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է եղել, ինչն էլ ավարտվել է ծեծկռտուքով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее