▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱՍԿԱՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ
Հայաստանը, գտնվելով Թուրքիայի և Ադրբեջանի աքցանի մեջ, անկարող է իր անվտանգությունն ապահովել սեփական ուժերով։ Տասնամյակներ շարունակ մեր խաղաղ ու ապահով կյանքը ապահովել է Ռուսաստանը։ Կապիտուլյանտը, տարված արևմտյան հովերով, իբրև «իրական անկախության ջատագով» մերժում է ռուսական հովանավորչությունը՝ արհեստականորեն տուրք տալով ռուսաֆոբիայի վարակին Հայաստանում։ Ըստ կապիտուլյանտի՝ կա խաղաղության մեկ ճանապարհ` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, ինչ գնով էլ լինի` թեկուզ սահմանների կրճատմամբ, ազգային արժեքների վատնումով, ինքնության ուրացմամբ, ռասսայական ստորացմամբ, հոգևոր թլպատմամբ , մանկուրտացմամբ... Դա է խորհուրդ տալիս առաջադեմ Արևմուտքը` քանզի Արևմուտքը մեր արեալում ներկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքին միայն և միայն մի բան է պետք` Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը, ինչ գնով էլ լինի, թեկուզ և այդ ճանապարհին ոտնատակ տրվի Հայաստանը և հայ ժողովուրդը։
Հասկացեք վերջապես` «Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը։ Այդ գրկի մեջ է ճզմվել մեր գենը, մեր անցյալը, ներկան, ապագան։ Չկա երրորդ ուժ, չկա երրորդ ուժ... Ռուսաստանի միջոցով մենք ձեռք բերեցինք պետական անկախություն, դեռ ավելին, նույնիսկ այդ մասին շարունակ հոխորտացող նիկոլ փաշինյանին։
Հարցնում եմ, մեկ անգամ էլ եմ հարցնում, ևս մեկ անգամ եմ հարցնում. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՎԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ, ԱՊԱ ՄԵՆՔ ԵՐԲԵՎԷ ԿԱՐՈ՞Ղ ԷԻՆՔ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼ...»։ Այս հարցով դիմում եմ հատկապես անուղեղ ռուսաֆոբներին, որոնց շարքերը իշխանությունների քաջալերմամբ գնալով ստվարանում են.
Աստված, որ մեկին պատժում է սկզբում խելքն է վերցնում...
Մեզ կրկնակի պատժեց` խելքը վերցրեց ու փոխարենը մեր դատարկ ուղեղներում նիկոլ բնադրեց...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее