▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կգնա Իրան. ինչո՞ւ ոչ` Հայաստանով». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Իրանի նախագահ Փեզեշքիանը և ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեցին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որի շրջանակներում՝ Թեհրանը նախատեսում է շուտով գազ գնել Մոսկվայից, իսկ մատակարարվելու է այն Ադրբեջանի տարածքով։

Պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերը, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական գազից և գնել իրանականը: Այն դեպքում, երբ Իրանը պայմանավորվում է Ռուսաստանից գազ ստանալու մասին՝ այն էլ Ադրբեջանի միջոցով։
Իհարկե, այստեղ առաջանում է մեկ այլ հարց. արդյո՞ք հնարավոր չէր այն ստանալ Հայաստանի միջոցով, թեկուզ՝ սահմանափակ ծավալով։
Սրա շուրջ նույնպես պետք է մտորել…

Բայց փաստը մնում է փաստ, որ մեր վարած քաղաքականությունը և այն դիրքավորումը, որ ունենք ներկայումս, մեզ զրկում են տարածաշրջանի բոլոր առևտրային ծրագրերից։

Մոտ 30 տարի ապրել ենք հաղթած շրջափակման մեջ, ըստ ամենայնի, առջևում մեզ սպասվում է պարտված շրջափակում, որովհետև նորից իմաստնություն չենք դրսևորում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее