▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով ձերբակալված կա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ»,-ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն` դեպքի մանրամասները պարզելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее