▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս տրանսգենդեր տիկտոկերը հայհոյել է հայերին, որից հետո 6-7 երիտասարդներ ծեծել են նրան

Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է, որ ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ այլ ազգությամբ ռուս տրանսգենդեր կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ խուլիգանություն կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее